Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հռետորական մանիպուլյատիվ հնարք

Հռետորական մանիպուլյատիվ հնարք
21.06.2025 | 19:51

Ասում է. «Հայտարարել եմ «Արցախը Հայաստան է և վերջ», քանի որ ես հայրենասեր էի։ Քանի որ կար ամբողջ սփյուռքի հայերի ղեկավարի ընկալումը։ Հայրենասիրության այս ընկալումը մեզ հասցրեց այս բոլոր աղետներին»։

Կասե՞ք, այդ ե՞րբ է Հայաստանի վարչապետը, նախագահը ընկալվել որպես հայկական համայն սփյուռքի առաջնորդ։

Այս կեղծ պնդումն իրականում պարզ հռետորական մանիպուլյատիվ հնարք է։

Գրականության մեջ այն անվանում են «պրևենտիվ հերքում», որը հատկապես օգտագործվում է դեբատների ժամանակ. խոսողը կանխատեսում է հնարավոր քննադատությունը և նախապես վնասազերծում այն։

Խոսողը ինքն է ստեղծում խեղաթյուրված պնդում և հերքում այն՝ իբր թե օբյեկտիվ կամ ազնիվ երևալու համար։

Սատանի մայլում...

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 336

Մեկնաբանություններ